Հարավային Սուդանում կառավարական զորքերի եւ զինված ապստամբների միջեւ վերսկսվել են զինված մարտերը։ Գրոհայինները հարձակում են գործել հյուսիսային Մալաքալ քաղաքի վրա։ Ավելի վաղ կառավարական զորքերը նախահարձակ էին եղել այս գրոհը կանխելու համար, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Արեւելաաֆրիկյան տարածաշրջանային բլոկի միջնորդ ուժերը կառավարական զորքերին մեղադրել են հարձակման ժամանակ չհիմնավորված ուժ կիրառելու համար։



























