Լուսինե Զաքարյանի հարազատները տան հետ կապված փորձում են ընդհանուր հայտարարի գալ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին,լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ մեկուկես ամիս առաջ է այդ հարցով խոսել տան ժառանգորդներից մեկի հետ:
«Մենք անընդհատ խոսում ենք նրանց հետ, փորձում ընդհանուր ինչ-որ հայտարարի գալ: Կարևորն այն է, որ երկխոսությունը կա: 1,5 ամիս առաջ, երբ խոսեցի, նրանք ինձ ասացին, որ կփորձեն իրենք իրենց ներքին հարցերը լուծել, որից հետո մինչև սեպտեմբեր պետությունը որոշակի առաջարկությունով հանդես կգան»,- ասաց նախարարը:
Նշենք, որ այսօր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամփոփեց իր` նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո մեկ տարվա գործունեությունը:





























