Չինաստանում ուղեւորատար ավտոբուսի՝ կիրճը գլորվելու  հետեւանքով զոհվել է 35 մարդ, փոխանցում է Gazeta-ն I Cross China-ի հղումով։

46 ուղեւոր տեղափոխող ավտոբուսը Չինհուա նահանգում գլորվել է 30 մետր խորություն ունեցող կիրճը։ 25 մարդ մահացել է տեղում, եւս 10-ը՝ հիվանդանոցում։

Ոստիկանությունը հետաքննություն է վարում։