Հավայան կղզիներում՝ ԱՄՆ ՌՕՈւ «Բելոուզ» ռազմաբազայի ծովային հետեւակի մարզական ճամբարում,  MV-22 Osprey օդանավի կործանման հետեւանքով զոհվել է մեկ  մարդ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կա 15 վիրավոր։

Ինչպես տեղեկացնում է NBC-ը, 22 ուղեւոր տեղափոխող օդանավը կոշտ վայրէջք էր կատարել զորավարժությունների ժամանակ։ Ծովային հետեւակային ուժերի ներկայացուցիչը հաստատել է զոհի մասին տեղեկությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպի պատճառները անհայտ են։