Դուբայում Ղազախստանի քաղաքացուն ձերբակալել են կին ոստիկանին դիպչելու համար։ Այս մասին տեղեկացնում է 7daysindubai.com-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը մետրոյի կայարանում մոտեցել է ոստիկանության աշխատակցուհուն, որպեսզի հարցնի դեպի առեւտրի կենտրոն տանող ճանապարհը։ Քանի որ կինը խոսելիս է եղել, տղամարդը ձեռքով կպել է նրան՝ ուշադրություն հրավիրելու համար, գրում է Gazeta-ն։
«Ես խոսում էի, երբ նա ձեռքով կպավ թիկունքիս։ Նա հարցրեց, թե ինչպե կարելի է գնալ դեպի առեւտրի կենտրոն, ես պատասխանեցի եւ հարցրի, թե ինչու նա ինձ ձեռք տվեց, իսկ նա պատասխանեց մի լեզվով, որը ես չէի հասկանում»,- հայտարարել է ոստիկանության աշխատակցուհին։
Հետո տղամարդը նորից է փորձել դիպչել կնոջը, սակայն նրա գործընկերները եկել են նրան օգնության։ Տղամարդուն մեղադրում են նաեւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ։ Նրան սպառնում է մինչեւ 6 ամսվա ազատազրկում։





























