Տղամարդու հետ զրուցելու ամենահարմար ժամանակը 20։15-ն է։ Նման կարծիք է հայտնել The Daily Mail-ը՝ վկայակոչելով Asda բրիտանական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Պարբերականը կարծում է, որ տղամարդուց ուշադրություն ստանալու ամենահարմար պահն այն է, երբ նա ընթրիքի է նստում։

Հարցումը վկայում է, որ 1000 մարդ պատասխանել է, որ 20։15-ը հենց այն ժամն է, երբ տղամարդը պատրաստ է լսել իր զույգին, գրում է Gazeta-ն։

Տղամարդու հետ զրուցելու ամենավատ պահը նրա վիդեոխաղեր խաղալու ժամանակն է։