Գիտնականներն ապացուցել են, որ շրջապատի մարդկանց որոշումներն ուղղակիորեն ազդում են մեր սեփական կարծիքի վրա, հատկապես, եթե խոսքը ռիսկային որոշում կայացնելու կամ չկայացնելու մասին է:

Հետազոտողների փորձին 70 մարդ է մասնակցել, որոնց առաջարկել են մոլախաղ խաղալ: Մասնակիցները պետք է որոշում կայացնեին. ընտրեին տարբերակ, որը փոքր հավանականությամբ մեծ շահում կբերեր, կամ նախընտրել ավելի մեծ հավանականությամբ փոքր շահույթը: Որոշում կայացնելիս մասնագետներն արձանագրել են գլխուղեղի աշխատանքը:

Արդյունքում, ըստ Gazeta-ի, գիտնականները կարողացել են ապացուցել, որ որքան մեծ մարդ է հակված եղել այս կամ այն տարբերակի ընտրությանը, այնքան մեծ է եղել հավանականությունը, որ այդ որոշման մասին իմացող հաջորդ մասնակիցը նույնպիսի որոշում կկայացնի:

Հետաքրքիր է, որ մարդիկ հակված են իրենց ընտրության պատասխանատվությունը բարդել միայն իրենց նմանների ուսերին. եթե փորձի մասնակիցներին ասվել է, որ երկու տարբերակներից մեկն ընտրել է համակարգիչը, այլ ոչ թե մարդը, դա ոչ մի կերպ չի ազդել ընտրության վրա: