Քորնելի եւ Օհայոյի համալսարանների մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին ավագ դասարանների 370 աշակերտ է մասնակցել: Պարզվել է, որ աշակերտները դպրոցական ճաշարանում 4 անգամ ավելի շատ են աղցան վերցրել, եթե այն պատրաստված է եղել հենց իրենց աճեցրած բանջարեղենից:
Ըստ Zee News-ի, մինչ այդ, աղցան է գնել աշակերտների ընդամենը 2%-ը, դրանից հետո՝ 10%-ը: Ընդհանուր առմամբ, դպրոցականները կերել են իրենց աճեցրած բանջարեղենով պատրաստված աղցանների երկու երրորդը:
MedDaily-ի փոխանցմամբ, Ցինցինատիի Մանկական հոսպիտալի բժշկական կենտրոնի հետազոտողները նույնպես վերջերս պատմել են, թե ինչպես կարելի է երեխաներին սովորեցնել ճիշտ սնվել: Նրանք մանկապարտեզից մինչեւ 6-րդ դասարանի երեխաների համար նախատեսված ծրագիր են մշակել: Նրանք, ովքեր դպրոցական ճաշարանում օգտակար մթերքներ են գնել, փոքրիկ մրցանակ են ստացել: Գիտնականների մեթոդը շատ արդյունավետ է եղել:





























