Ամերիկյան «Hop Theory» ընկերությունը հատուկ գարեջրի համար համեմունքներ է մշակել, որոնք այն ավելի համեղ են դարձնում եւ նույնիսկ կարող են պարզ ոչ թանկ գարեջուրը շքեղ խմիչքի վերածել: Գարեջրային համեմունքներն օգտագործվում են թեյի նման. համեմունքներով փոքրիկ փաթեթը դնում ենք գավաթի մեջ, վրան գարեջուր լցնում եւ խմում:
Փաթեթի պարունակությունը գարեջրին գայլուկի, համեմի, կիտրոնի համ է հաղորդում՝ կախված համեմունքի ընտրությունից:
Ըստ Kedem-ի, համեմունքները մշակողները նշել են, որ բոլոր բաղադրիչները բնական ծագում ունեն, արհեստական գունաներկեր չեն պարունակում:
Գարեջրային համեմունքների զանգվածային արտադրություն սկսելու համար ընկերությունը ցանկանում է 25 հազար դոլար հավաքել Kickstarter նախագծում: Իսկ եթե հավաքվի 400 հազար դոլար, ընկերությունը նաեւ ազնվամորու, դդմի եւ դեղձի համերով համեմունքներ կթողարկի:





























