Կանադայի ոստիկանությունը Մոնրեալի օդանավակայանում 10 երիտասարդի է ձերբակալել՝ «Իսլամական պետության» շարքերն անցնելու փորձի համար: CBC հեռուստաալիքի հաղորդմամբ, ձերբակալություններն իրականացվել են անցյալ հանգստյան օրերին:
Երիտասարդներին առայժմ մեղադրանք չեն առաջադրել: Բոլորի անձնագրերն առգրավվել են, իսկ ոստիկանությունը զրույցներ է վարում նրանց ընկերների եւ հարազատների հետ:
Ըստ Gazeta-ի, նշվում է, որ ձերբակալված երիտասարդները պատրաստվում էին ԻՊ-ի շարքերն անցնել Թուրքիայում եւ Սիրիայում:





























