ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հայտարարել է որոշ տեսակի մեղուների եւ թիթեռների պոպուլյացիայի վտանգավոր նվազման դեմ պայքարի նոր ծրագիր մշակելու մասին:
Այս միջատները հսկայական դեր են կատարում Հյուսիսային Ամերիկայի գյուղատնտեսությունում:
Սպիտակ տունն առաջարկում է հաջորդ հինգ տարիներին միլիոնավոր հեկտարներով դաշնային հողատարածքներում ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել մեղուների համար: Այդ նպատակով ֆերմերներին կոչ է արվում ավելի քիչ թունաքիմիկատներ օգտագործել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ամերիկյան մեղվաբույծները բողոքում են, որ հիվանդությունների եւ բնապահպանական խնդիրների պատճառով մեղվատու մեղուների թիվն ամբողջ երկրում կրճատվել է ավելի քան 40%-ով:





























