Վոլգոգրադում ձերբակալվել ու 10 տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի ռուս ռեփ երգիչ Noize MC-ը:
«Փողերը գլխարկի մեջ» (Бабки в шапку) երգի կատարման ժամանակ հարվածային գործիքներ նվագող Պավել Տետերինը հանրության առաջ է դուրս եկել բեյսբոլի գլխարկն առաջ պարզած, իսկ երկրպագուները սկսել են մանրադրամ նետել գլխարկի մեջ: Այս բեմականացումն արդեն ավանդական է դարձել խմբի համերգների ժամանակ: Այդ պահին Պավելին է մոտեցել ոստիկանության աշխատակիցը եւ պահանջել է դադարեցնել մուրացկանությունը:
Այդ մասին իմանալով, խմբի մենակատար Ալեքսեեւը ոստիկաններին նվիրել «Ծխի'ր բամբուկ» (Кури бамбук) երգը, որից հետո գլուխկոնծի է տվել` քննադատական արտահայտություններ թույլ տալով իրավապահ մարմինների հասցեին:
Ռեփերի կատարումը բարեհաջող է ավարտվել, որից հետո նրան «առաջարկել են» այցելել ոստիկանության բաժանմունք: Այստեղ Noize MC-ը անցկացրել է մինչեւ օգոստոսի 2-ը:
Օգոստոսի 2-ին տեղի են ունեցել դատական լսումներ, որտեղ նրանց մեղադրել են «մանր խուլիգանության» համար: Առաջիկա 10 օրում նա պետք է մնա կալանքի տակ, իսկ այդ ընթացքում նրա կինը գտնվել է ծննդատանը եւ տղա է լույս աշխարհ բերել:




























