Իռլանդիայում պատրաստվում են ուրբաթ առավոտյան մեկնարկող հանրաքվեին, որի ընթացքում երկրի բնակիչները պետք է քվեարկնե՝ երկրում նույնասեռ ամուսնությունների օրինականացման հետ կապված:

Դրական որոշման դեպքում Իռլանդիան կդառնա առաջին երկիրը, որտեղ Սահմանադրության համապատասխան փոփոխություններ տեղի կունենան որ թե օրենսդրական կամ դատական մակարդակով, այլ համընդհանուր քվեարկությամբ, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Արդյունքները պարզ կլինեն շաբաթ երեկոյան:

Ավելի վաղ Irish Times և IPSOS ընկերությունները հարցում են իրականացրել: Հարցվածների 58 տոկոսը կողմ է արտահայտվել նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը: