Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աջակցություն են հայտնել Վրաստանին եվրաինտգրացման գործընթացում։ Այս մասին նրանք հայտարարել են «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլի հետ հանդիպումից հետո։
Ինչպես նշվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, հանդիպման ժամանակ Ղարիբաշվիլին եւ Օլանդը քննարկել են Վրաստանի եւ Ֆրանսիայի քաղաքական եւ տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը, գրում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպմանը քննարկվել է նաեւ գլոբալ անվտանգության ամրապնդման գործընթացում Վրաստանի ունեցած դերը։





























