Ամերիկյան Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում հրաձգության հետեւանքով լուրջ վնասվածքներ են ստացել 4 անձինք:

Տեղի տեղեկատվական KMOV.com պորտալի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 22.50-ի սահմաններում: Վիարվորվել է երկու կին եւ երկու տղամարդ:

Նրանք բոլորը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: