ԱՄՆ Հյուսիսային Քալիֆորնիայի 19-ամյա բնակիչ Միգել Մարտինեսը զոհվել է ընկերոջ արձակած գնդակից  այն պահին, երբ նրանք զրահաբաճկոններ էին փորձարկում։

Los Angeles Times-ը գրում է, որ 4 ընկերները որոշել էին ստուգել, թե ինչպես  է զրահաբաճկոնը կանգնեցնում փամփուշտը։ Նրանցից մեկը հագել էր բաճկոնը, իսկ մյուսը կրակել էր ընկերոջ վրա։ Փամփուշտը ծակել էր զրահաբաճկոնը եւ մխրճվել մարմնի մեջ։

21-ամյա Էլայջա Ռեյ Լամբերտը արդեն ձերբակալվել է, գրում է LifeNews-ը։