Մայիսին Հայաստանի շրջանների մեծ մասում տեղումների քանակը եղել է նորմայից ավելի, միայն Արմավիրի հատվածում` նորմայից պակաս: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը՝ ամփոփելով մայիսը։

 «Ամսական միջին ջերմաստիճանը մայիսին նույնպես եղել է նորմայի սահմաններում ինչպես եւ կանխատեսել էինք»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ մայիսին գրանցվել է կարկտահարության 10 դեպք, որից ամենամասշտաբային եղել  է մայիսի 23-ին. «Այդ օրը կարկտահարվեցին Արարատի, Արմավիր, Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր, առանձին  հատվածներում դիտվեց նաեւ քամու ուժգնացում մինչեւ 25մ/վ արգությամբ»: