«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման սիրիական թեւի՝ «Ջեբհան ան-Նուսրա» կազմակերպության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է երկրի նախագահ Բաշար Ասադից գրավել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, հաղորդում է France 24-ը:

«Մենք կշարունակենք կենտրոնանալ Դամասկոսի վրա եւ նախատեսում ենք ոչնչացնել այդ ռեժիմը»,-հայտարարել Աբու Մոհամեդ ալ-Գոլանին, հաղորդում է Gazeta-ն:

Նա նաեւ կոչ է արել Սիրիայի նախագահին աջակցող մարդկանց  հրաժարվել իրենց հայացքներից՝ հանուն սեփական անվտանգության: