Հայաստանի տարածքում, մայիսի 29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 29-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում մայիսի 29-ին  երեկոյան ժամերին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,

Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,

Գեղարքունիքում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,

Լոռիում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+24,

Տավուշում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28,

Արարատում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+29,

Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,

Արցախում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+28: