Հայաստանի տարածքում, մայիսի 30-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում մայիսի 30-ին երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+24,

Կոտայքում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+24,

Գեղարքունիքում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+24,

Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+26,

Տավուշում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+29,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+28,

Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,

Արմավիրում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,

Արցախում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+29: