Եվրասիական տնտեսական միության երկրները միասնական թոշակային համաձայնագիր են պատրաստում։ Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանում  հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը։

Հիմա ԱՊՀ տարածքում գործում է քաղաքացիական, զինվորական եւ իրավապահ անձանց թոշակային ապահովության 1992թ. ընդունած համաձայնագրերը։

Նոր համաձայնագիրը ԵՏՄ երկրներին պետք է առաջարկի բոլոր 4 երկրների քաղաքացիներից թոշակային վճարումներ գանձել նրանց աշխատանքի ընթացքում։

«Այսինքն՝ անկախ նրանից, թե ԵՏՄ որ երկրում է աշխատում քաղաքացին, սոցիալական ապահովության, այդ թվում թոշակային իրավունքները պետք է ապահովվեն։ Ընդհանուր գաղափարն այսպիսին է, եւ դրա շուրջ Միության 4 երկրների ներկայացուցիչները քննարկումներ են վարում»,- հայտարարեց նախարարը։