Թուրքական Turk Telekom ընկերությունը կմասնակցի Ադրբեջանի Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Ազտելեկոմ» արտադրական միավորման մասնավորեցմանը։
Vesti.аz-ի հաղորդմամբ, թուրքական ընկերությունը բավականին երկար ժամանակ հետաքրքվում է «Ազտելեկոմի» մասնավորեցմամբ եւ դրա հետ կապված բազմիցս հանդիպել է Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ղեկավարության հետ։ Թուրքիայի կապի եւ տրանսպորտի ու Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների օգոստոսի 3-ին կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարելէ, որ պատրաստ են թուրքական ընկերությանը ներկայացնել բաժնետոմսերի նշանակալից մասը՝ նրա հիմքի վրա բաժնետիրական ընկերություն ստեղծելուց հետո։




























