Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է իրանցի փաստաբան Մոհամադ Մոստաֆայիին, ով ներկայացնում էր Սակինե Մոհամադի Աշտիանի շահերը. այն կնոջ, ով դատապարտվել է քարկոծմամբ մահապատժի՝ ամուսնական դավաճանության համար։

The Guardian պարբերականը հաղորդում է, որ Մոհամադ Մոստաֆային թաքնվել էր այն բանից հետո, երբ իրանական իշխանությունները ձերբակալել էին նրա երեք հարազատներին եւ հրաման էին տվել ձերբակալել նաեւ նրան։ Մոստաֆաիի զոքանչն ու աները ազատ են արձակվել, սակայն նրա կինը գտնվում է «Եվինի» բանտի մենախցում, թեեւ նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։

Մոստաֆային, հավանաբար, թաքուն փախել է Թուրքիա, սակայն օգոստոսի 2-ին ձերբակալվել է իմիգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։

Իրավապաշտպաններն իրենց անհանգստությունն են արտահայտել Մոստաֆայիի անվտանգության, ինչպես նաեւ այն, բանի համար, որ Թուրքիան լինելով Իրանի դաշնակիցը, հնարավոր է նրան հետ վերադարձնի։