Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի որդին՝ Մեհմեդ Էմրե Գյուլը, սկսել է ինտերնետի միջոցով զբաղվել իր հայրենի Կայսերի քաղաքին յուրահատուկ սննդատեսակների վաճառքով։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ վերջերս Հարվարդի համալսարան ընդունված նախագահ Գյուլի որդին memlekettengelsin.com կայքում սկսել է վաճառել մոտ 200 անուն սննդատեսակ, այդ թվում՝ Կայսերիում հայտնի բաստուրմա եւ սուջուխ։
Գյուլի որդին վիրտուալ շուկա է մտել adresimegelsin.com կայքով։
Հայտնի է, որ ուսումնական տարվա սկսելուն պես, Էմրե Գյուլը գործերի կառավարումը կհանձնի գլխավոր տնօրեն Բահադըր Թուրանին։



























