Ռուսական հացահատիկի եւ դրանից պատրաստվող ապրանքների արտադրությունը որոշ ժամանակով կդադարեցվի, որը պայմանավորված է երկրի մի քանի շրջանները վնասած երաշտով։ Այս  մասին օգոստոսի 5-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Վարչապետն ասել է, որ պետք է թույլ չտալ պարենամթերքների ներքին գների բարձրացումը, պահպանել անասունների գլխաքանակը եւ պահեստավորել։

«Ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել «պահուստը գրպան չի ծակի»,- հավելել է Պուտինը՝ պարզաբանելով, որ մտցրած արգելքը ժամանակավոր բնույթ կունենա։

Վարչապետի մամուլի խոսնակի խոսքով, հացահատիկի արտահանման նկատմամբ սահմանված արգելքը ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ։

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի եվրոպական հատվածում մեկ ամսից ավելի տեւող երաշտը վնասել է ավելի քան 27 շրջաններ, որտեղ նաեւ  արտակարգ դրություն է մտցվել։ Գյուղատնտեսության նախարարությունը քչացրել է հացահատիկի բերքի կանխագուշակման թվերը 90 մլն-ից հասցնելով 70-50 տոննա։

Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ 4 տեղն է զբաղեցնում աշխարհում, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Կանադայից հետո։

Նշենք,որ Հայաստանն ներկրվող հացահատիկի մեծ մասը հիմնականում գալիս է Ռուսաստանից։ Հայաստանը տարեկան ներկրում է 300-400 հազար տոննա հացահատիկ։