«Պապարացի» ամսագիրը հրապարակել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարը, որտեղ նրա մազերը թափած են ու սպիտակած եւ մեկնաբանություններ է գրել: Ըստ ամսագրի, այս տարի հեռուստաաստղը դառնում է 36 տարեկան, ինչը հարավային արյուն ունեցող տղամարդու համար բավական սոլիդ տարիք է: Իսկապես, Գարիկն արդեն ամուսնացած է, ունի դուստր` Ժասմին անունով, եւ որդի` Դանիել անունով ու հիմա հայտնվել են տարիքով լինելու այլ ապացույցներ:
«Երեկ պապարացիները նրան տեսել են Ռիժսկի կայարանում: Ճանապարհից հոգնած, ակնոցներով, ճերմակած քունքերով եւ նկատելի ճաղատով Մարտիրոսյանը համարյա անճանաչելի է եղել: Կարճ կտրած մազերը էլ ավելի էին ընդգծում նրա դիմագծերի փոփոխությունը: Նրա շապիկի վրայի մակագրությունը` «Պառկեցրեք ինձ քնելու եւ ես կարող եմ վերածնվել», արտիստի կերպարին ողբերգականություն էին ավելացնում: Գարիկի կողքին նրա կինը փխրուն դեռահաս էր հիշեցնում: Բարեբախտաբար, ընտանեկան հոգսերը եւ երկու երեխաների առկայությունը Ժաննայի արտաքին տեսքի վրա նվազագույն ազդեցությունն են ունեցել»,- գրել է պարբերականը:




























