Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է աշխարհի թենիսիստների վարկանիշային աղյուսակը։ Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը, որը վնասվածքի պատճառով արդեն մի քանի ամիս է՝ ինչ չի մասնակցում մրցաշարերին, զբաղեցնում է այդ վարկանիշի 14-րդ տեղը։
Առաջին հորիզոնականում է շվեյցարացի Ռոդժեր Ֆեդերերը։ Նրան հաջորդում է Անգլիայի ներկայացուցիչ Էնդի Մյուրրեյը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆաել Նադալը։
ՊԹԱ վարկանիշ.
1 (1). Ֆեդերեր (Շվեյցարիա) – 11 040 միավոր
2 (3). Մյուրրեյ (Մեծ Բրիտանիա) – 9250
3 (2). Նադալ (Իսպանիա) – 8665
4 (4).Դժոկովիչ (Սերբիա) – 7150
5 (5). Ռոդդիկ (ԱՄՆ) – 5800
6 (6). Դել Պոտրո (Արգենտինա) – 5405
7 (7). Ցոնգա (Ֆրանսիա) – 3960
8 (8). Դավիդենկո (Ռուսաստան) – 3655
9 (9).Սիմոն (Ֆրանսիա) – 3320
10 (11). Վերդասկո (Իսպանիա) – 3185
11 (12).Սոդերլինգ (Շվեդիա) – 2905
12 (10). Գոնսալես (Չիլի) – 2815
13 (13).Մոնֆիս (Ֆրանսիա) – 2485
14 (14). Նալբանդյան (Արգենտինա) – 2465.




























