Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ուղղաթիռով Երեւան տեղափոխված զինվորականի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը:

Նա նշեց, որ հիվանդի առողջական վիճակում լավացման միտումներ կան, ճիշտ է, դեռ շատ վերքեր ունի, բայց լավ կլինի: Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ զինվորականը 10-15 օր կմնա հիվանդանոցում, դեռ պետք է վիրահատություններ անել, քանի որ այնպիսի վերքեր կան, որոնք ինքնուրույն չեն փակվի:

Հիշեցնենք, որ ամուսինները այրվածքներ էին ստացել տանը, Ariston գազի կաթսայից եռման ջուրը թափվել էր նրանց վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններին տեղափոխել էին Երեւան: Կնոջ վիճակը լավ է: