Հունիսի 16-ին Արմավիրից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 5-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ նույնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ երեխայի վիճակում որեւէ առաջընթաց չկա, նա դեռ կոմայի մեջ է:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղան հունիսի 16-ի երեկոյան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ ախտորոշվել է վիրուսային ինֆեկցիա։ Նա ցնցումներ է ունեցել, իսկ հիպօքսիայի (թթվածնային քաղցի) եւ օրգանիզմի ինտոքսիկացիայի պատճառով ուղեղի ծանր ախտահարում է ստացել։ Երեխան ծնվել է քիչ քաշով, առողջական խնդիրներ է ունեցել, մշտապես տարբեր հիվանդանոցներում բուժումներ ստացել: