Ադրբեջանին բնորոշ հերթական հայտարարությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այսպես մեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ռազմածովային ուժերի բազայի բացման արարողության ժամանակ արած հայտարարությունը:

«Այնքան էլ հասկանալի չէ «Ղարաբաղի ազատագրման» ժամանակ Ռազմածովային նավատորմի մասնակցությունը: Ավելի շուտ, խոսք կարող է լինել պաշտպանության ժամանակ ՌԾՈՒ-ի մասնակցության մասին, երբ արցախյան բանակը հասնի մինչեւ Կասպից ծով»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական դրոշը Շուշիի եւ Ստեփանակերտի վրա ծածանելուն. Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ դրա ամենակարճ ուղին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումն է: «Երբ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրոշը կարող է ծածանվել նրա դեսպանության վրա»,- նշեց Բաբայանը: