Շենգավիթ վարչական շրջանում հունիսի 26-ին, գիշերը, դանակահարություն է եղել: NEWS.am-ի տեղեկություններով՝ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ, ով ի վիճակի չի եղել որեւէ բան հայտնելու:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Գ. Նժդեհի փողոցի 56 շենքի բակում, այդ շենքից մի պատանի վիճաբանության ժամանակ անհայտ առարկայով հարվածել է որովայնին և պատճառել նշված վնասվածքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:





























