Ամերիկյան Նյու Յորք նահանգի Մելոուն քաղաքում ոստիկանները հայտնաբերել եւ գնդակահարել են բանտից փախուստի դիմած մարդասպան Ռիչարդ Մեթին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Buffalo News-ին: Նրա համախոհ Դեւիդ Սուետը, ում հետ Մեթը փախել էր բանտից, դեռեւս ազատության մեջ է:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երկու բանտարկյալները փախել են բանտի աշխատակցուհի Ջոյս Միթչելի օգնությամբ, եւ արդեն երրորդ շաբաթն է՝ նահանգի ոստիկանությունը նրանց փնտրում էր ինչպես երկրի տարածքում, այնպես էլ կանադական սահմանին:

Հաղորդվում է, որ Մեթը 25 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտված իր գործատուին սպանելու համար, իսկ Սեթը 2002 թվականին ցմահ ազատազրկվել է ոստիկանի սպանության համար: