Պակիստանի Սինդ գավառում սաստիկ շոգ եղանակային պայմանների պատճառով արդեն գրանցվել է 1306 զոհ, հայտնում է DAWN գործակալությունը՝ վկայակոչելով բուժհաստատությունների ներկայացրած տվյալները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս շրջանում շոգից 1116 մարդ է մահացել։

Պարբերականը նշում է, որ մահվան դեպքերի մեծ մասը՝ 1214-ը, գրանցվել է Կարաչի քաղաքում։

Տեղական պաշտոնյաները կատարվածի մեջ մեղադրում են էներգետիկ ընկերությանը, որն անջատել է էլեկտրականությունը։

«Էլեկտրականության անջատումը քաղաքում ամեն բան շարքից հանել է, ե դա տեղի է ունենում K-Electric-ի եւ դաշնային կառավարության ոչ հմուտ ղեկավարության պատճառով»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն Սինդ գավառի տեղեկատվության նախարար Շարջիլա Մեմոնի խոսքը։