Մահացել է Չեչնիայի Հանրապետության օրենսդիր ժողովի նախագահ Դուկուվահա Աբդուռահմանովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դուկուվահա Բաշտաեւիչը մահացել է երկարատեւ հիվանդությունից  հետո»,-ասել է խորհրդարանի ներկայացուցիչը։

Աբդուռահմանովը ծնվել էր 1956թ. Ղազախստանի Կարագանդա քաղաքում։ Չեչնիայում  նա իր քաղաքական գործունեությունը սկսել էր 2001թ., երբ նշանակվել էր հանրապետության փոխվարչապետ եւ գյուղատնտեսության նախարար։ 2005թ.-ից նա զբաղեցնում էր երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնը։