Նյու Յորքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հաշմանդամի սայլակով տեղափոխվող մի տղամարդու նկատմամբ, ով ենթադրաբար թալանել է Քուինզի շրջանի բանկերից մեկը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ոստիկանության տեղեկություններով՝ մոխրագույն  գլխանոցով (կապյուշոն) տղամարդը հաշմանդամի սայլակով մտել է Santander բանկ եւ գանձապահին գրություն է հանձնել, որով պահանջել է իրեն հանձնել փողերը։

Ոստիկանությունը պնդում է, որ գանձապահը նրան 1000 դոլարից մի փոքր ավել գումար է վճարել, որից  հետո նա հեռացել է բանկից։ Ոստիկանությունը չի նշում, թե տղամարդը արդյոք զինված է եղել, թե ոչ։