ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում 31-ամյա տղամարդուն  ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտիեց հայտնում են, որ հունիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:50-ին, ձախ ազդրի վերին երրորդականի, աջ ուսահոդի եւ թիակի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 31-ամյա Վլ. Գրիգորյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նույն օրը` ժամը 16:00-ին, Գրիգորյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1986 թվականի ծնված Կ.Ավետյանը: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: