Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս թիվ 40 շենքի բակում, հունիսի 30-ին տաքսի մեքենայի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվել:

NEWS.am-ի տեղեկություններով՝  «Օպել Աստրա» մեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են 35-ամյա տղամարդու դի: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: