Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Իսմեթ Յըլմըզը չորեքշաբթի ընտրվել է խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովը։

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայում հաղթանակ էր տարել Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, որը  հավաքել էր ձայների 40.8 տոկոսը եւ խորհրդարանում կունենա 258 տեղ։ Այս կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել է երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության անունից (132 տեղ)՝ Անթալիայի պատգամավոր Դենիզ Բայքալը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (80 տեղ)՝ Մերսին Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը, Ազգային շարժման անունից (80 տեղ)՝ Էքմելեդդին Իհսանօղլուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։