Կուբայի կառավարությունը պահանջում է իր վերահսկողությանը վերադարձնել Գուանտանամոյի ռազմաբազան: Այս մասին գրում է Reuters-ը:

Հավանան պնդում է ռազմաբազան վերադարձնելու, ինչպես նաեւ տնտեսական էմբարգոն վերացնելու հարցում, որը Կուբայի դեմ սահմանվել է ավելի քան 50 տարի առաջ:

Ըստ Gazeta-ի, դա կվկայի երկու երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին՝ դիվանագիտական կապերի վերականգնումից հետո: