Արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանի մոտ 400 գազալցակայաններում ուսումնասիրություններ են կատարվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց , Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը:
Նա նշեց, որ մասնագետներն արդեն հասցրել են ուսումնասիրել Կոտայքի, Լոռիի, Արագածոտնի մարզերի գազալցակայանները, այժմ ավարտում են աշխատանքները Շիրակի մարզում:
Ստուգումների արդյունքում 3 գազալցակայան Երեւանում ու 4-ը մարզերում փակվել են: Թերությունները վերացնելուց հետո դրանք բացվում են: Ստուգումների արդյունքում բազմաթիվ տուգանքներ են նշանակել, մոտ 14 ընկերության արդեն տուգանել են խոշոր չափով՝ մոտ 1մլն դրամ, դրանից բացի՝ մոտ 30-40 մանր տուգանքներ են նշանակել՝ 30, 50 հազար դրամ տուգանքի չափով
Նշենք, որ առանց փորձաքննություն անցնելու գազալցակայանը շահագործելու համար ընկերությանը տուգանում են 1մլն դրամի չափով, իսկ հրդեհային նորմերի խախտման դեպքում տուգանքները ավելի քիչ են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ առաջին 6 ամիսներին գազալցակայաններում պայթյունի 4 դեպք է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 2 հոգի: Այժմ հրահանգված է բոլոր գազալցակայններին լիցքավորելուց առաջ պահանջել գազի բալոնի փաստաթղթերը: ՏԿԱԻՆ-ում ձեւավորվել է հանձնաժողով, որը ուսումնասիրում է գազալցակայնների վիճակը, ստուգում՝ անցել են փորձաքննություն, թե չէ, անհրաժեշտության դեպքում՝ կասեցնում շահագործումը, տուգանում եւ այլն:





























