Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում դոներ ուտելուց հետո 34 մարդ սննդային թունավորման կասկածով դիմել է բժշկական օգնության, նրանցից ութը հոսպիտալացվել են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է NTV հեռուստաալիքը։
NTV-ի տվյալներով՝ այցելուների դիմումներից հետո գյուղատնտեսության և անտառային տնտեսության շրջանային վարչության աշխատակիցները հաստատությունից սննդի նմուշներ են վերցրել։
«Հաստատությունում սնվելուց հետո բոլոր 34 անձինք դիմել են հիվանդանոց՝ ինքնազգացողության վատթարացման գանգատներով։ Վերջին տվյալներով՝ դիմածներից ութը հոսպիտալացվել են»,— ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ համայնքային իշխանությունները կնքել են հաստատությունը՝ մինչև միջադեպի հանգամանքների պարզումը։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ սպասվում են։ Բժշկական օգնության դիմած բոլոր հիվանդները բուժումն ավարտելուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։





























