Հայտնի երգիչ Վալերի Մելաձեն բանկից 5 մլն ռուբլի հիպոտեքային վարկ է վերցրել: Հաղորդում է Gdeetotdom.ru-ն: Կայքի տեղեկացմամբ, վերջին մի քանի տարում երգիչը երեք բնակարան է ձեռք բերել Մոսկվայում` իր դուստրերի համար: Հենց դրա համար էլ Մելաձեն ստիպված է եղել դիմել բանկի օգնությանը:

Նրա ամենամոտ ընկերներից մեկը հաստատել է տեղեկությունը, որ Մելաձեն, իրոք, որոշակի խնդիրներ ունի բանկի հետ, բայց մոտ ժամանակներս նա այդ խնդիրները կփորձի հարթել: «Վալերիի եւ բանկի միջեւ, իսկապես, խնդիրներ են ծագել, բայց նա կփորձի դրանք հարթել մոտ ժամանակներս: Երբ նա բնակարաններ էր գնում, իրավիճակն այլ էր: Նա հիմա էլ է լավ վաստակում, ավելի լավ, քան շատ այլ արտիստներ, բայց միանգամից երեք բնակարանի համար վարկ վերցնելը լուրջ է»,- ասել է երգչի ընկերը: