Ռուսական մաֆիան, օգտվելով ֆինանսական ճգնաժամից, ընդլայնում է իր տարածությունը Եվրոպայում գրում է La Stampa-ն։

Ճգնաժամը մաֆիային հնարավորություն է տալիս Հունաստանի նավահանգիստների վրա վերահսկողության միջոցով թմրանյութի առեւտրով զբաղվել, գրում է Gazeta-ն։

Հաղորդվում է, որ Հունաստանում արդեն ձեւավորվել են հետխորհրդային տարածքի խմբավորումներ, որոնք վերահսկում են տնտեսության հիմնական սեկտորները։ Հունաստանը նրանք օգտագործում են որպես Եվրոպայում ազդեցության տարածման գոտի։