Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Հունաստանի հանրաքվեի արդյունքները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրները։

Ցիպրասը Մերկելին հայտնել է, որ Հունաստանը մտադիր է երեքշաբթի ԵՄ երկրների գագաթնաժողովի ժամանակ ներկայացնել նոր առաջարկներ։

Ավելի մանրամասն տեղեկություններ աղբյուրը չի հաղորդել, փոխանցում է Gazeta-ն։

Քվեաթերթիկների 95 տոկոսը մշակելուց հետո հայտնի է, որ հույների 61.31 տոկոսը  դեմ է քվեարկել ֆինանսավորման մասին հանրաքվեի ժամանակ։