ՍՈՒ-24Մ ինքնաթիռը կործանվել է ՌԴ Խաբարովսկի մարզում, հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։

Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14։35-ին, երբ ինքնաթիռը ուսումնական թռիչք էր կատարում։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։

Նախարարությունից նշել են, թե ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում, գետնին ավերածություններ չեն եղել։