Երկար ժամանակ կապույտ հապալասը հատապտուղների շարքում ռեկորդակիր էր համարվում հակաօքսիդանտների պարունակությամբ, մինչեւ Ջեյմս Հաթոնի համալսարանի բրիտանացի գիտնական Գորդոն ՄաքԴուգալը չապացուցեց, որ այդ տիտղոսը պետք է պատկանի մեկ այլ հատապտուղի՝ սեւ հաղարջին:

Հաղարջը 6-8 անգամ ավելի շատ հակաօքսիդանտ է պարունակում, քան կապույտ հապալասը, հաղորդում է Kedem-ը:

Այդ համեստ հատապտուղն ունակ է լայնացնել անոթները եւ նվազեցնել բարձր ճնշումը, արագացնել արյան շրջանառություն, նաեւ բարելավել մաշկի ու մազերի վիճակը:

Հաղարջի եւս մեկ հաճելի հատկությունն այն է, որ այն ավելի էժան է, քան հապալասը: