ՆԱՏՕ-ն զանգվածային զորավարժություններ կանցկացնի Սեւ ծովում։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի ՌԾՈւ հրամանատարության պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ զորավարժությունները կանցնեն 23 ստորջրյա եւ վերջրյա նավերի, ինչպես նաեւ ավիացիայի մասնակցությամբ, փոխանցում է Gazeta-ն։

«Հանգստյան օրերին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ առաջին մշտական խմբի (SNMG1) եւ Երկրորդ մշտական խմբի (SNMCMG2) նավերը Բուլղարիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի եւ Թուրքիայի ՌԾՈւ-ի  հետ համատեղ մտել են Սեւ ծով»,-ասված է հայտարարության մեջ։