Մոսկվայի Պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայացած համերգի ժամանակ օպերային երգիչներ Աննա Նետրեբկոն, Եկատերինա Գուբանովան եւ Իլդար Աբդրազակովը բեմ են դուրս եկել Դմիտրի Խվորոստովսկու պատկերով շապիկներով, որոնց վրա գրված է եղել «Դիմա՛, դու կհաղթես»։ Լուսանկարները իր Instagram-ում հրապարակել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։

«Մեր շոու բիզնեսը պետք է դասականներից նման աջակցություն հայտնելու ձեւ սովորի»,- գրել է երգիչը, փոխանցում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ Խվորոստովսկու մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել։