Իսպանական Պամպլոնայում անցկացվում է հանրահայտ Սան Ֆերմին տոնը, որի ընթացքում ավանդաբար ցլավազք է անցկացվում: Հինգշաբթի առավոտյան 2.5 րոպե տեւած 7 ցուլերի վազքի ժամանակ հինգ իսպանացիներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Այս մասին գրում է The Local-ը:
Սա տոնի ընթացքում նախանշված 7 ցլավազքից երրորդն է եղել: Առաջին վազքի ժամանակ ցլերը պոզահարել էին երկու ամերիկացու եւ մեկ ֆրանսիացու, երկրորդ վազքի ժամանակ՝ մեկ ավստրալացու:
Ըստ Gazeta-ի, 1911 թվականից ի վեր ցլավազքի ժամանակ 15 մարդ է զոհվել: Վերջին մահն արձանագրվել է 2009 թվականին, երբ ցլերը պոզահարելով մահվան են հասցրել 27-ամյա մի իսպանացուն:



























