ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում «կին» եւ «տղամարդ» հասկացությունները դուրս են բերվել ամուսնական իրավունքից։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Համապատասխան որոշումն արդեն կայացրել է նահանգապետ Ջերի Բրաունը։ Փաստաթղթի համաձայն՝ արգելվում են նաեւ «փեսացու» եւ «հարսնացու» եզրերը։ Այսուհետ ամուսնացող զույգերին պսակադրման արարողության ժամանակ կոչելու են «ամուսին Ա» եւ «ամուսին Բ», գրում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ այս նորարարությունն ընդունվել է՝ բացառելու համար նույնասեռ ամուսնությունների ժամանակ առաջացող այն հարցը, թե ով է ամուսինը, իսկ ով՝ կինը։





























